Իրանը Հայաստանի հետ կապված սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն ունի. Արեշև

https://arm.sputniknews.ru/20260830/irany-hajastani-het-kapvats-sepakan-ashkharhaqaghaqakan-tsragrern-uni-areshev-106257909.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106141159_137:0:1097:720_1920x0_80_0_0_aa61ca91f09aacc1c07f4987d97ca3b7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, անդրեյ արեշև, նիկոլ փաշինյան, եվրամիություն, հեղինակներ, видео

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, անդրեյ արեշև, նիկոլ փաշինյան, եվրամիություն, հեղինակներ, видео

Բաժանորդագրվել

Փորձագետի կարծիքով՝ իրանցիները ցանկանում են լոգիստիկ միջանցք ստանալ դեպի Սև ծով և նախատեսում են «Հյուսիս-հարավ» նախագծի իրենց ճյուղն անցկացնել Մեղրիից մինչև հայ-վրացական սահման:

Իրանը շատ մեծ հետաքրքրություն ունի Սյունիքի նկատմամբ, և ինչ-որ պահի կարող է աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բախում առաջանալ. TRIPP նախագծի հարցում կարող են չհամընկնել ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի կապալառուների շահերը։ Sputnik Արմենիայի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց կովկասագետ, քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։

ԵՄ-ին անդամակցելու հավակնորդները առավելագույնս հեռու են կուշտ ու ապահով ապագայից

Կարելի էր կանխատեսել, որ Հայաստանի գործող իշխանության կտրուկ քայլերի կգնա խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Մեր զրուցակիցը նկատի ունենի օրերս խորհրդարանական ամբիոնից ներկայացված կառավարության 2026-2031 թթ ծրագիրը։ Չնայած ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ, քանի որ դեռ անցյալ տարվա մարտին օրենք Հայաստանում օրենք ընդունվեց Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու մասին։
Եվ դա այն դեպքում, երբ Բրյուսելի կողմից նման գործողությունների ոչ մի ակնարկ չէր արվել։ Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հրապարակային ողջույնի չարժանացավ նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ ՀՀ–ն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։

Եվ ընդհանրապես, եթե հետևենք այս ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին՝ խուսափելով ամեն տեսակ գաղափարական կողմնապահություններից, ապա պետք է գիտակցենք, որ Եվրամիությունը 2013 թվականից ի վեր չի ընդլայնվել։ Եվ պետք է հասկանալ, որ հիմա էլ հետխորհրդային երկրները, թեկուզև «սեփական գլխից վեր ցատկելով», առավելագույնս հեռու են կուշտ ու ապահով ապագայից, եթե նման բան առհասարակ դեռ կա հենց եվրոպացիների համար։

Քաղաքագետը շեշտում է՝ իրականում հիմա հեշտ չէ ոչ մի տեղ՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում։ Ամեն տեղ էլ խնդիրներ են, և դրանք ցուցադրական-պոպուլիստական հայտարարություններով ու սադրիչ քայլերով լուծելը նույնն է, թե կրակես սեփական ոտքիդ։ Հենց դա էլ հիմա տեսանելի է ռուս-հայկական փոխհարաբերությունների դեգրադացիայի օրինակով, ինչը հատկապես նկատելի է վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Իսկ իրականում թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի համար գերկարևոր մի շարք հարցեր պետք է քննարկվեին և լուծվեին առանց ամբոխահաճությանը դիմելու, սոցիալական ցանցերից դուրս։ Փորձագետը նշում է՝ խոսքը այնպիսի լուրջ բաների մասին է, ինչպիսիք են ատոմակայանը, երկաթուղին, Հայաստանում «Գազպրոմի» ենթակառուցվածքը։

«Առայժմ մնում է միայն սպասել` արդյոք Հայաստանի ղեկավարությունը կգնա՞ առճակատման ճանապարհով, որն անցանկալի կլիներ և կհանգեցներ հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների փլուզմանը»,-նշում է Արեշևը։

TRIPP–ը կարող է և՛ ՀՀ–ն, և՛ ողջ տարածաշրջանը դարձնել իրանական հրթիռների թիրախ. քաղաքագետ

TRIPP նախագիծը կարող է բախման հանգեցնել

Մեկնաբանելով TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Արեշևը խորհուրդ է տալիս կենտրոնանալ անմիջապես հարևանությամբ՝ իրանական ուղղությամբ ձևավորվող իրավիճակի վրա: Ամերիկացիները շտապում են, քանի որ նրանց չի հաջողվել ռազմական ճանապարհով լուծել այն խնդիրները, որոնք ի սկզբանե դրված էին։ Հիմա էլ որոշվել է խաղադրույք կատարել Իրանին տնտեսապես խեղդելու վրա։

Այնպես որ պետք է հասկանալ, որ որոշակի փուլում կարող է աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բախում առաջանալ, քանի որ ամերիկյան կապալառուների, ինչպես նաև իրանցիների, ադրբեջանցիների և թուրքերի շահերը կսկսեն կտրուկ տարբերվել, և, Արեշևի խոսքով, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են դրանք լուծվելու հայկական տարածքում, ուրեմն խնդիրները լուրջ են լինելու։

Հայկական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ աջակցում է «Թրամփի ուղուն»։ Սակայն այստեղ պետք է սահմանել հստակ ժամկետ՝ նոյեմբեր, երբ նախատեսված են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում Թրամփը կարող է կարող է Ստորին պալատում կորցնել մեծամասնությունը և, ինչպես ասում են ԱՄՆ–ում, դառնալ «կաղ բադ», համենայնդեպս, ըստ մեր զրուցակցի, շատ ամերիկագետներ հակված են այդ կարծիքին։ Եվ այդ ժամանակ TRIPP նախագծի իրագործման համար կտրուկ կմեծանա Ադրբեջանի և Թուրքիայի դերը։

Այնպես որ Սյունիքով «միջանցքի» նշանակությունը պետք է ընկալել ոչ միայն տարածաշրջանային հարթության մեջ կամ որպես «տեղական առանձնահատկություն»։ Նախագիծը, ինչպես նշում է Անդրեյ Արեշևը, կարևոր է նաև ավելի լայն համատեքստում՝ որպես այսպես կոչված Միջին միջանցքի օղակ, որը կոչված է շրջանցելու և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը` Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Կովկասով և Թուրքիայով դեպի Եվրոպա ճանապարհին։

Leave a comment