ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Բաժանորդագրվել

Ընկերությունը կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բացահանքի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Նախնական տվյալներով` հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

«ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով»,– նշված է հաղորդագրությունում։

Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

Leave a comment