Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ – ի հետ բանակցությունները սկսելուն
Նախնական տվյալներով` Իսլանդիայի քաղաքացիները հանրաքվեում մերժել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկը, հաղորդում է Ռոյթերսը։
Քվեարկությունը վերաբերում էր ոչ թե ԵՄ անմիջական անդամակցությանը, այլ Բրյուսելի հետ անդամակցության բանակցությունները վերսկսելուն։
«Ոչ»-ի կողմնակիցները պնդում էին, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը կարող է վտանգել երկրի ինքնիշխան վերահսկողությունը ձկնորսական ջրերի և ռեսուրսների նկատմամբ՝ Իսլանդիայի տնտեսության առանցքային ոլորտներից մեկում։