Պարեկային ծառայության մեքենան վթարի է ենթարկվել
Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի մոտ բախվել են ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է։