Վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը կլինի. Գագիկ Սուրենյան

Բաժանորդագրվել

Ըստ կանխատեսման՝ սեպտեմբերի 1-ի երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այս տարի լինելու է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն այդ օրը չի գերազանցի +30 աստիճանը նույնիսկ Երևանում, Արարատի և Սյունիքի հովիտներում: Ըստ կանխատեսման ՝ սեպտեմբերի 1-ի երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ:

Leave a comment