https://arm.sputniknews.ru/20260830/islamakan-erkrnery-petq-e-dimadren–amn-in-ev-israjelin-irani-geragujn-arajnvord-106265757.html
Իսլամական երկրները պետք է դիմադրեն ԱՄՆ-ին և Իսրայելին. Իրանի գերագույն առաջնորդ
Իսլամական երկրները պետք է դիմադրեն ԱՄՆ-ին և Իսրայելին. Իրանի գերագույն առաջնորդ
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել իսլամական երկրներին ուղղված կոչով: 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T13:18+0400
2026-08-30T13:18+0400
2026-08-30T13:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
սեյեդ մոջթաբա խամենեի
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_32023dc6c39c9dc17069fe662380e588.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 30 — Sputnik. Իսլամական երկրները պետք է դիմադրեն ԱՄՆ-ին և Իսրայելին, իր ելույթում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։Գերագույն առաջնորդն իր ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ միայն Իրանի և Իրանի ժողովրդի, այլև Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր իսլամական երկրների թշնամիներն են, նույնիսկ նրանց առաջնորդները, որոնք, Խամենեիի խոսքով, Վաշինգտոնի և Թել Ավիվի հանցակիցներն են:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն որոշ ժամանակ անց կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված, սակայն կողմերը մարտեր չեն վարում, իսկ ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, ամն, իսրայել
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել իսլամական երկրներին ուղղված կոչով:
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 30 — Sputnik. Իսլամական երկրները պետք է դիմադրեն ԱՄՆ-ին և Իսրայելին, իր ելույթում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իմ խորհուրդը իսլամական երկրների ղեկավարներին, մասնավորապես Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին, հետևյալն է. բացահայտեք ձեր իրական թշնամուն և, բացահայտելով նրանց ծրագրերը, դիմադրեք նրանց»,- ասել է Խամենեին իր ելույթում, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Գերագույն առաջնորդն իր ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ միայն Իրանի և Իրանի ժողովրդի, այլև Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր իսլամական երկրների թշնամիներն են, նույնիսկ նրանց առաջնորդները, որոնք, Խամենեիի խոսքով, Վաշինգտոնի և Թել Ավիվի հանցակիցներն են:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն որոշ ժամանակ անց կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված, սակայն կողմերը մարտեր չեն վարում, իսկ ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։