Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր ծննդյան տարեդարձը դիմավորում է անազատության մեջ

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ 2007-2020 թվականներին Արցախը ղեկավարած քաղաքական գործիչն իր տարեդարձն արդեն երկրորդ տարին անընդմեջ ստիպված է դիմավորել Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ։  

Բակո Սահակյանը, Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների հետ միասին, ապօրինի գերեվարվել է 2023 թվականի աշնանը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից ու բռնագաղթից հետո։ Ադրբեջանի իշխանությունները նրանց դեմ շինծու քրեական գործեր են հարուցել՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։  

Իրավապաշտպաններն ու քաղաքական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ Բաքվում պահվող հայ պաշտոնյաներն ու ռազմագերիները զրկված են տարրական իրավունքներից, իսկ նրանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ հայաստանյան ու միջազգային օրակարգի ամենացավոտ թեմաներից մեկը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment