Երևանի Դավիթ Բեկի փողոցում գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 00:29-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընթացող ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել:
Դեպքի վայր մեկնած իրավապահները Նոր Նորքում տեղի ունեցած խուլիգանության փաստով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու ու նրան հայտնաբերելու ուղղությամբ: