https://arm.sputniknews.ru/20260830/anhet-kvortsneri-harcy-hhum-uni-arandznahatuk-nshanakutjun-manasjan-106264385.html
Անհետ կործների հարցը ՀՀ–ում ունի առանձնահատուկ նշանակություն. Մանասյան
Անհետ կործների հարցը ՀՀ–ում ունի առանձնահատուկ նշանակություն. Մանասյան
Sputnik Արմենիա
Ըստ պաշտպանի` պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T12:19+0400
2026-08-30T12:19+0400
2026-08-30T12:19+0400
անահիտ մանասյան
հհ միպ
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102413493_0:66:1280:786_1920x0_80_0_0_74b539e2eea1407de411ae67d3ca1c1d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Մեր հասարակության համար անհետ կործների հարցն ունի առանձնահատուկ նշանակություն՝ հաշվի առնելով տարիներ շարունակ չպարզված ճակատագրերը և բռնի անհետացած անձանց ընտանիքների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա ուղերձում։Նա վստահեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։Ըստ պաշտպանի` պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս գործընթացում նա կարևորել է ինչպես միջազգային դերակատարների ներգրավվածությունը այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։ՀՀ ՄԻՊ–ը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը` իր մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ասոցիացիա են ստեղծել, որին միացել են ինչպես 90-ականների, այնպես էլ 2020-2023 թվականների մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Կազմակերպությունը ոչ միայն փորձելու է պարզել նրանց ճակատագիրը, այլև զբաղվելու է անհետ կորածների ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրների լուծմամբ։Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102413493_72:0:1208:852_1920x0_80_0_0_65898d1d214270eba9e616d8c6452180.jpg.webp
անահիտ մանասյան, հհ միպ, անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ
անահիտ մանասյան, հհ միպ, անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ
Ըստ պաշտպանի` պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։
Նա վստահեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։
«Բռնի անհետացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է։ Անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը հաճախ ընտանիքներին տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ խորապես անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։ Հետևաբար, բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը միայն առանձին դեպքերի լուծման հարց չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն համակարգային պարտավորություն»,– գրել է նա։
Ըստ պաշտպանի` պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս գործընթացում նա կարևորել է ինչպես միջազգային դերակատարների ներգրավվածությունը այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։
ՀՀ ՄԻՊ–ը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը` իր մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։