«Յունիսպորտը» նվաճել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը

Բաժանորդագրվել

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Երևանում երեկ ավարտվել են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով հաղթել է «Վայլիմդորֆին» ու 9 միավորով գրավել առաջին տեղը՝ նվաճելով հիմնական փուլի ուղեգիր։

Ալեքսանդր Դիբրիվնու թիմից դուբլ են ձևակերպել Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ «Վայլիմդորֆից» պատասխանել են Հայռուլլա Ռեջեպին և Թահա Ալեսիո Օզդենը։

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Leave a comment