ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց 27-37 տարեկան չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը

Քաղաքականություն

11.02.2026 | 12:21

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։

Պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և ընտրել նշված հինգ տարբերակներից մեկը.

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Leave a comment