Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2-ամյա տղան անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա-ն է, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։