Սաուդյան Արաբիայի առաջնության չորրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»:
Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 50-րդ րոպեին խփել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Դա 41-ամյա հարձակվողի 978-րդ գոլն էր պրոֆեսիոնալ կարիերայում:
«Ալ Նասրը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Դավիթ Եղիազարյան