https://arm.sputniknews.ru/20260829/narek-karapetjani-ev-alik-aleqsanjani-veraberjal-gvortsn-ugharkvel-e-dataran-106244723.html
Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ… 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T11:55+0400
2026-08-29T11:55+0400
2026-08-29T11:55+0400
հայաստան
նարեկ կարապետյան
ալիկ ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94821361_0:8:1500:852_1920x0_80_0_0_9192fc3deafcdb04297c1f798ca77673.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ալեքսանյանը գործով անցնող Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը:Հիշեցնենք` հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94821361_92:0:1425:1000_1920x0_80_0_0_2020a48519184cc61fe1bd58fbade746.jpg.webp
հայաստան, նարեկ կարապետյան, ալիկ ալեքսանյան
հայաստան, նարեկ կարապետյան, ալիկ ալեքսանյան
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ալեքսանյանը գործով անցնող Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն: Ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը:
«Բացի այդ, Ալիկ Ալեքսանյանը հանցավոր կազմակերպության անդամներ Նարեկ Կարապետյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների»,- ասված է գործի նկարագրությունում։
Հիշեցնենք` հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։