Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակից։ Ղազարյանը հունվարի 19-ին էր նշանակվել Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ՝ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելուց հետո։