Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»-ի լոգիստիկ օբյեկտին

Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով հարվածել է Ռոստովի մարզին, հարձակման է ենթարկվել «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով «Ozon»-ում տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։

Համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան զննել տարածքը։ Մատակարարումների ընդունումը նույնպես դադարեցվել է, ճանապարհին գտնվող բեռները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։

Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թշնամու զանգվածային հարձակման հետևանքով մարզում երկու բազմաբնակարան շենք է վնասվել, տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Leave a comment