Ուկրաինայի իշխանությունները սկսել են պլանավորել նախագահական ընտրություններ և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվե, հաղորդել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրություններ և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվե, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Կիեւի վրա, որպեսզի երկու քվեարկություններն էլ անցկացվեն մինչև մայիսի 15-ը, հակառակ դեպքում երկիրը ռիսկի է դիմում կորցնելու ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է հայտարարել փետրվարի 24-ին նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին։