Մոսկվան Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսների մասին համարում է սադրիչ․ Զախարովա

Մոսկվան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսների մասին համարում է սադրիչ՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին բազմիցս հերքված ենթադրությունների ֆոնին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի այն հայտարարությունների վրա, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուս քաղաքացիների նոր ալիք, որոնք «ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկելուց»։

Մարիա Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները, ըստ էության, խրախուսում են ռուս քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ։

 

Leave a comment