Գյումրիում անձրևների հետևանքով նկուղներ են ջրալցվել․ փրկարարները 125 քմ ջուր են հեռացրել

Բաժանորդագրվել

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել տարբեր հասցեներում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հորդառատ անձրևների հետևանքով Գյումրու Անի թաղամասի մի շարք հասցեներում նկուղներ են ջրալցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Օգոստոսի 28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը 20։15-ից սկսած բազմաթիվ ահազանգեր է ստացել։

Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ։ Նկուղներից հեռացվել է մոտ 125 խմ ջուր։

Leave a comment