«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հոդված 2-ի 6-րդ կետում ասվում է, որ արգելվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը: Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի որևէ հեռուստաալիքով ու, եթե օտարերկրյա հեռարձակում է տեղի ունենում, պետք է դադարեցվի»,- դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախարարն ասաց՝ «լեգենդար ֆիլմն այս կարգավորման տակ չի ընկնում, բայց մի շարք դետալներ կան, որոնք փորձագիտական կարծիքի դաշտում են»:

Հիշեցնենք՝ քննարկվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունները:

Leave a comment