Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները


Արտերկրում ՀՀ դիվանագիտական դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի՝ Գյումրիում ընթացող աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։


 


 


ԱԳ նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել 2025թ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են  առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով մինչ այժմ ձևավորված դինամիկային և հեռանկարներին:


 


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին: 


 

Դիտումների քանակ2

Leave a comment