ՌԴ–ն կպատասխանի Ֆինլանդիային, եթե վերանայվեն ռուսաստանցիների իրավունքները. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260828/rdn-kpataskhani-finlandiajin-ete-veranajven-rusastancineri-iravunqnery-agn-106238086.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_c31fe46965f30786e0b69942d423ad3a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, քաղաքացի

ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, քաղաքացի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ ռուսաստանցիների արդեն իսկ կատարված գործարքներին միջամտելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մոսկվան համարժեք կարձագանքի, եթե Ֆինլանդիան վերանայի ռուսաստանցիների կողմից նախկինում կնքված անշարժ գույքի գործարքները։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։

Ֆինլանդիայի նախագահը չի հավատում բալթյան երկրների վրա ՌԴ–ի հարձակման «սպառնալիքին»

Դիվանագետի խոսքով՝ «Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ այնքան էլ մտահոգված չեն իրավական նորմերի խախտումներով, եթե խոսքը մեր երկրի և նրա քաղաքացիների մասին է»։

«Հատկանշական էր 2025 թվականին ռուսաստանցիների համար Ֆինլանդիայում անշարժ գույք ձեռք բերելու լիակատար արգելքի ներդրումը, ինչը դժվար թե կարելի է դիտարկել որպես այլ բան, քան խտրականություն ազգային պատկանելության հիման վրա», – ընդգծել է նա։

Նա նշել է, որ այս պայմաններում ֆիննական կողմից նոր քայլերը բացառել չի կարելի, սակայն դրանք անպատասխան չեն մնա։

«Մենք համարժեք կարձագանքենք՝ ելնելով մեր ազգային շահերից», – ասել է Ստուդեննիկովը։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության պաշտպանության նախարար Անտի Հաքանենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ ռուսաստանցիների կողմից արդեն իսկ կատարված գործարքներին միջամտելու հնարավորությունը։ Խոսքը վերաբերում է նաև 20 տարի առաջ կնքված գործարքներին։
ՌԴ-ն փակում է մի շարք անցակետեր Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմանին

2025 թվականի հուլիսին Ֆինլանդիայի իշխանությունները արգելք դրեցին Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար անշարժ գույքի գործարքների վրա։ Ֆինլանդիայի իրավական համակարգում անշարժ գույքի տակ ենթադրվում են հողամասերը, բազմաբնակարան շենքերի բնակարանները դրան չեն վերաբերվում։

Leave a comment