Բաքվին զայրացրել է լեհական հեռուստատեսության ռեպորտաժը. դեսպանին ԱԳՆ են կանչել

Բաժանորդագրվել

Հաղորդման բովանդակությունն Ադրբեջանի իշխանությունների մոտ կտրուկ արձագանք է առաջացրել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոք է հայտնել Լեհաստանին՝ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով։ Դրա հետ կապված՝ նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին և նրան համապատասխան դիվանագիտական ​​նոտա է հանձնվել։

Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակվի

Առիթը Eastern Express հաղորդումն էր, որը անգլալեզու լեհական հեռուստաալիքը ցուցադրել էր օգոստոսի 26-ին։ Հաղորդումը նվիրված էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ X սոցցանցում TVP World-ի հրապարակման համաձայն՝ հաղորդումը անդրադարձել է լրագրողների ձերբակալությանը և ընդդիմության ներկայացուցիչների վրա ենթադրյալ ճնշմանը։

Հաղորդման բովանդակությունը սուր արձագանք է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն եթերում հնչած գնահատականները համարել է «կանխակալ և օբյեկտիվության սկզբունքներին չհամապատասխանող»։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ հայտարարություններն ուղղված են եղել Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ։ Դիվանագիտական ​գերատեսչություն առանձին դժգոհության է հայտնել հաղորդման հաղորդավարի վարքագծի վերաբերյալ՝ այն անվանելով սադրիչ։

ՌԴ դեսպանությունը բողոք է հղել Լեհաստանին. պատճառը հուշարձանի ապամոնտաժումն է

Բաքուն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ TVP-ն պետական ​​ֆինանսավորում է ստանում։ ԱԳՆ–ն հեռուստաալիքում Ադրբեջանի վերաբերյալ քննադատական ​​նյութերի հայտնվելը Լեհաստանի կողմից անբարյացակամ գործողություն է որակել։ Նախարարության գնահատմամբ՝ «նման հրապարակումները չեն համապատասխանում երկրների միջև գործընկերային հարաբերությունների բնույթին և կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ կապերի վրա»։

Ադրբեջանական կողմը պահանջել է, որ Վարշավան անհապաղ միջոցներ ձեռնարկի երկրի դեմ նմանատիպ տեղեկատվական արշավների կրկնությունը կանխելու համար։

Leave a comment