Քաղաքականություն
28.08.2026 | 22:24
Օգոստոսի սկզբից ի վեր ուկրաինական ուժերը ռեկորդ են սահմանել՝ առնվազն 21 անգամ հարձակվելով ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, հաշվարկել է Bloomberg-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մասնավորապես, գործակալությունը նշում է, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 10 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 4-ին, որոնք կառուցվել են երկրի ամենախիտ բնակեցված և արդյունաբերական շրջաններին մատակարարումների համար։
Ռուսաստանում բենզինի արտադրությունն ու ներքին շուկա դրա մատակարարումներն օգոստոսի առաջին երեք շաբաթներին տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 20%-ով։ Այդ մասին գործակալությանը հայտնել է փակ տվյալներին ծանոթ աղբյուրը։
Միաժամանակ, Bloomberg-ը, վկայակոչելով EA Analytics-ի տվյալները, հայտնում է, որ Ռուսաստանում նավթավերամշակման ծավալներն այժմ գտնվում են ավելի քան երկու տասնամյակի ընթացքում նվազագույն մակարդակին մոտ։ Նրանց գնահատականների համաձայն՝ օգոստոսին երկրում միջինում օրական վերամշակել է մի փոքր ավելի քան 3,8 միլիոն բարել՝ ի տարբերություն ամառային սեզոնին սովորաբար օրական վերամշակվող 5,3-5,5 միլիոն բարելի։
EA Analytics-ը կանխատեսում է, որ սեպտեմբերին վերամշակումը կվերականգնվի մինչև օրական 4,2 միլիոն բարելի սահմաններում, բայց միայն այն դեպքում, եթե հարձակումները չշարունակվեն նույն ինտենսիվությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի