https://arm.sputniknews.ru/20260828/putinn-andzamb-e-pvordzarkel-nvor-volga-k-50y-tesanjut-106237286.html
Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը. տեսանյութ
Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը. տեսանյութ
Sputnik Արմենիա
K50 քրոսովերից բացի, որի վրա Պուտինը կթողնի իր ստորագրությունը, նախագահը զննել է նաև C50 սեդանը։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T22:36+0400
2026-08-28T22:36+0400
2026-08-28T22:36+0400
նիժնի նովգորոդ
վլադիմիր պուտին
ավտոմեքենա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106235494_137:0:2477:1316_1920x0_80_0_0_b1dc0593598569ba6ea59d958747465a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է նոր Volga K50 քրոսովերը Նիժնի Նովգորոդում ավտոարտադրական կլաստեր այցելելու ժամանակ։Պետության ղեկավարին ներկայացվել է Volga-ների նոր շարքը և պատմել դրանց հիմնական բնութագրերի մասին։ Պուտինը զննել է K50-ի սրահը, փորձարկել վարորդի և ուղևորների նստատեղերը, ապա անձամբ նստել ղեկի դիմաց։Ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախագահը նոր մեքենայով անցել է արտադրական մի օբյեկտից մյուսը։Էլեկտրակա՞ն, թե՞ հիբրիդ. ո՞րն է ավելի հարմար և խնայողական տարբերակըԹեստ–դրայվից հետո լրագրողները հարցրել են մեքենայի վերաբերյալ Պուտինին տպավորությունների մասին։ Նախագահը նշել է, որ սրահը «փափուկ է և անաղմուկ»։«Շատ հեշտ է վարել։ Կարելի է մեկ մատով», – հավելել է նա։Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ Volga նախագիծը ենթադրում է ոչ միայն նոր մեքենաների շարքի, այլև արտադրական էկոհամակարգի ստեղծում, որը պետք է նվազեցնի կախվածությունը ներմուծումից։K50 քրոսովերից բացի, որի վրա Պուտինը կթողնի իր ստորագրությունը, նախագահը զննել է նաև C50 սեդանը։Նիժնի Նովգորոդ կատարած այցի շրջանակում Պուտինը նաև մասնակցել է «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) ֆորումի լիագումար նիստին, շրջել ՌՆԳ–ի «Ճանաչի՛ր մերը» մրցույթի ցուցահանդեսում և հանդիպել Նիժնի Նովգորոդի մարզպետ Գլեբ Նիկիտինի հետ։ԱՄՆ–ում սկսել են իսկական թռչող ավտոմեքենաների արտադրությունը
նիժնի նովգորոդ
2026
Լուրեր
am_HY
Путин лично протестировал новый автомобиль Volga К50
Sputnik Արմենիա
Путин лично протестировал новый автомобиль Volga К50
2026-08-28T22:36+0400
true
PT1M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106235494_698:0:2453:1316_1920x0_80_0_0_c00809a8abb3f8f5deba046e99d38a5f.jpg.webp
նիժնի նովգորոդ, վլադիմիր պուտին, ավտոմեքենա, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիժնի նովգորոդ, վլադիմիր պուտին, ավտոմեքենա, տեսանյութեր, տեսանյութ, видео
K50 քրոսովերից բացի, որի վրա Պուտինը կթողնի իր ստորագրությունը, նախագահը զննել է նաև C50 սեդանը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է նոր Volga K50 քրոսովերը Նիժնի Նովգորոդում ավտոարտադրական կլաստեր այցելելու ժամանակ։
Պետության ղեկավարին ներկայացվել է Volga-ների նոր շարքը և պատմել դրանց հիմնական բնութագրերի մասին։ Պուտինը զննել է K50-ի սրահը, փորձարկել վարորդի և ուղևորների նստատեղերը, ապա անձամբ նստել ղեկի դիմաց։
Ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախագահը նոր մեքենայով անցել է արտադրական մի օբյեկտից մյուսը։
Թեստ–դրայվից հետո լրագրողները հարցրել են մեքենայի վերաբերյալ Պուտինին տպավորությունների մասին։ Նախագահը նշել է, որ սրահը «փափուկ է և անաղմուկ»։
«Շատ հեշտ է վարել։ Կարելի է մեկ մատով», – հավելել է նա։
Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ Volga նախագիծը ենթադրում է ոչ միայն նոր մեքենաների շարքի, այլև արտադրական էկոհամակարգի ստեղծում, որը պետք է նվազեցնի կախվածությունը ներմուծումից։
«Մեր խնդիրն է շարունակել աշխատել ծախսերի և լոգիստիկայի օպտիմալացման ուղղությամբ` մեր հաճախորդներին առաջարկելու իսկապես էկոլոգիապես մաքուր և շատ հարմարավետ մեքենա՝ մատչելի գնով», – ասել է նա։
K50 քրոսովերից բացի, որի վրա Պուտինը կթողնի իր ստորագրությունը, նախագահը զննել է նաև C50 սեդանը։
Նիժնի Նովգորոդ կատարած այցի շրջանակում Պուտինը նաև մասնակցել է «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) ֆորումի լիագումար նիստին, շրջել ՌՆԳ–ի «Ճանաչի՛ր մերը» մրցույթի ցուցահանդեսում և հանդիպել Նիժնի Նովգորոդի մարզպետ Գլեբ Նիկիտինի հետ։