Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չի ապահովագրության շրջանակներում,  անվճար ոչինչ չի լինում. նախարար

Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չի ապահովագրության շրջանակներում,  անվճար ոչինչ չի լինում. նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պետք է ճիշտ նկարագրենք այն ինչ ունենք, որ ակնկալիքները սխալ չլինեն: Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չի ապահովագրության շրջանակներում,  անվճար ոչինչ չի լինում,  պետությունը հստակ ծառայությունների  համար, որոնց ցանկը հրապարակված է,  ունի ապահովագրական փաթեթ՝ առավել փոխհատուցման գներով»,- ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

«Այո՛, ծառայությունների գերակշռող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ վճար չի անում, իր փոխարեն  ամբողջությամբ վճարում է  ապահովագրական հիմնադրամը:  Արդյոք կան վճարովի պալատներ բժշկական  կենտրոններում, այո կան և շարունակելու են լինել:  Եթե որևէ կոնկրետ բժշկական կենտրոնում սպառվել է մահճակալային ֆոնը, որն ըստ էության VIP պալատ չի,  կամ առանձնացված խնամքով պալատի չի, այնտեղ  էլ շատ հստակ տարանջատված են: Այո, քաղաքացին պետք է հավելյալ վճարի, եթե չի ուզում վճարի, պետք է ընտրի այն բժշկական կենտրոնը, որտեղ  այդ պալատները, մահճակալները հասանելի են»,- ասաց նա: 

Նախարարը նաև շեշտեց, որ բժշկական կենտրոնների հնարավորություններն էլ անսահման չեն. «Պետությունն ասել է, որ այս ծառայության համար բազմաթիվ բժշկական կենտրոններ ունեն ապահովագրության պայմանագիր և հերթագրվելով առաջինը եկածի տրամաբանությամբ, պիտի օգտվենք ծառայություններից, հավելյալ կոմֆորտի, խնամքի,  ծառայությունների համար այո պիտի վճարել»: 

Leave a comment