Հնդկաստանը և Հայաստանը խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը․ երկրները քննարկում են Հայաստան «Pralay» հրթիռների մատակարարումները։ Այս մասին հաղորդել է Indian Defence Research Wing-ը (IDRW)
Հնդկաստանը և Հայաստանը խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը․ երկրները քննարկում են Հայաստան «Pralay» հրթիռների մատակարարումները։ Այս մասին հաղորդել է Indian Defence Research Wing-ը (IDRW)։
Աղբյուրները հայտնել են, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին առաջարկել «Pralay» հրթիռների մոտ 290 կիլոմետրմ գործողության շառավղով տարբերակը։
Աղբյուրները նաև նշել են, որ ապագայում հայկական պատվիրակությունը կարող է այցելել Հնդկաստան՝ ուսումնական միջոցառումներ անցկացնելու համար, այդ թվում՝ համակարգի զննություն և գործարկում իրականացնելու նպատակով։ Հայաստանի համար այս հրթիռները կարող են դառնալ նրա բարձր ճշգրտության հարվածային միջոցների զինանոցի կարևոր համալրում։
«Pralay»-ը փոքր հեռահարության «երկիր-երկիր» դասի հրթիռ է, որը կարող է խոցել թիրախներ 150-500 կիլոմետր հեռավորության վրա։