Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը

Քաղաքականություն

28.08.2026 | 20:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և անդրադարձել արտաքին քաղաքականության մի շարք ուղղությունների։ Նա ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության որոշումը, ըստ որի՝ այն կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ, և դրա հիմնական նպատակն է միջազգային հարաբերություններում առավել ընդգծել նաև տնտեսական բաղադրիչն ու տնտեսական գործառույթը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին, միջազգային հարաբերություններում Հայաստանի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթից հետո քննարկվել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր։

Leave a comment