Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել

Բաժանորդագրվել

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են հրթիռների հնարավոր մատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանը կարող է Հայաստանին առաջարկել «Pralay» հրթիռներ։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը (IDRW)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են հրթիռների հնարավոր մատակարարումը՝ երկու երկրների միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։

Աղբյուրների տվյալներով՝ Հայաստանին կարող է առաջարկվել «Pralay»-ի արտահանման տարբերակը, որի հեռահարությունը մոտ 290 կմ է։

Leave a comment