«Միջամտությունը ի՞նչ է նշանակում: Դիցուք, Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, «Եվրոնյուզ»-ն ու «Վեստի»-ն լուսաբանում են, դա համարում ենք միջամտությո՞ւն, այսինքն՝ միջամտությունը ո՞րն եք համարելու, կոչը՝ իշխանություն փոխելո՞ւ, թե՞ ուղղակի ՀՀ-ում տեղի ունեցող որևէ իրադաձության լուսաբանումը»,- «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պաշտոնյան ասաց, որ կառավարությունը որևէ ծրագրի կամ հաղորդման գնահատական տալու իրավունք չունի. միջամտություն է, թե ոչ, դրա համար կա սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմինն է: