Հուլիսին Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 11.6%-ով՝ կազմելով 63 655 մեքենա: Այս մասին վկայում են Ավտոմեքենա արտադրողների և վաճառողների բրիտանական ընկերակցության (SMMT) տվյալները։
Հուլիսին ներքին շուկայի համար արտադրվել է 16 278 ավտոմեքենա, ինչը 3.8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանման համար նախատեսված արտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 15.9%-ով՝ մինչև 47 377 մեքենա։
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին երկրում ավտոմեքենաների արտադրությունը նվազել է 8.1%-ով՝ մինչև 449 634 մեքենա։ Դրանցից ներքին շուկայի համար արտադրվել է 108 035 ավտոմեքենա՝ 11% անկմամբ, իսկ արտահանման համար՝ 341 599 մեքենա՝ 7.1% նվազմամբ։
Առևտրային մեքենաները (CV) չհաշված՝ հուլիսին արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 10.6%-ով՝ մինչև 61 767 միավոր։ Դրանցից 15 534-ը՝ 9.3% աճով, արտադրվել է ներքին շուկայի համար, իսկ 46 233-ը՝ 15.8% անկմամբ, նախատեսվել է արտահանման համար։
Ինչպես հայտնում է SMMT-ն, մատակարարումները նվազել են բոլոր հիմնական շուկաներ, մասնավորապես՝ Եվրամիություն՝ 15.2%-ով, ԱՄՆ՝ 17.7%-ով, Թուրքիա՝ 18.5%-ով, Չինաստան՝ 36.9%-ով և Ճապոնիա՝ 24.4%-ով։
«Հուլիսի տվյալներն ընդգծում են, թե ներկայում ինչպիսի լարված պայմաններում են աշխատում բրիտանական ավտոարտադրողները։ Թեև բացասական ցուցանիշները մասամբ պայմանավորված են ձեռնարկությունների գործունեության ժամանակավոր դադարներով և մոդելների փոփոխությամբ, իրավիճակը խորանում է արտասահմանում պահանջարկի նվազման և համաշխարհային շուկայում սուր մրցակցության պատճառով», – ասվում է SMMT-ի գործադիր տնօրեն Մայք Հոուզի մեկնաբանության մեջ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։