ԱՄՆ-ն կարծում է, որ Հորմուզի նեղուցի իրավիճակը շրջել է իր օգտին. Axios

Միացյալ Նահանգները կարծում է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը շրջել է իր օգտին, գրել է Axios պորտալը։

Պորտալի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ «հիմնովին փոխել են նեղուցում իրավիճակը և կարծում են, որ սա կարող է շրջադարձային կետ լինել պատերազմի մեջ, որը ոչ միայն աստիճանական թեթևացում կբերի համաշխարհային տնտեսությանը, այլև ավելի բարենպաստ գործարք կկնքի Իրանի հետ»։

Օգոստոսի 27-ին պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նեղուցն արդեն լիովին բաց է նավագնացության համար։ «Իրանի արձագանքը [նեղուցում ամերիկյան գործողություններին] շատ մեղմ է։ Նրանք չեն ուզում, որ մենք կրկին հարվածենք նրանց։ Սա է ամբողջ խնդիրը։ Մնացածը կարևոր չէ», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ Axios-ին ասել են, որ «Իրանը կորցրել է նեղուցի նկատմամբ զգալի վերահսկողությունը»։ Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ զինված ուժերը «էապես վերահսկում են դրա մեծ մասը»։

 

Leave a comment