«Խայտառակ գործին ձեռք չեն տալիս». Արմավիրի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվել է քննությունից

Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվել է քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ գործը՝ վկայակոչելով դրա վիճելի ընդդատության հանգամանքը: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դատավորները, թեկուզ ձևական պատրվակով, հրաժարվում են վարույթ ընդունել աղմկահարույց այս գործը:

Դատական համակարգում ստեղծված այս իրավիճակը խոսում է այն մասին, որ դատավորները խուսափում են քաղաքական ու հանրային մեծ արձագանք ստացած գործընթացով որոշումներ կայացնելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment