Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել Եվրոպական Միությանը դեռ չմասնակցել Ռուսաստանի հետ երկխոսությանը։
«Եվրոպան պետք է դիմադրի վաղաժամ բանակցությունների մեջ մտնելու գայթակղությանը։ Նրանք, ովքեր կոչ են անում վերսկսել քաղաքական երկխոսությունը, կարող են հույս ունենալ, որ քննարկումները, ի վերջո, կնվազեցնեն լարվածությունը։ Երկարաժամկետ հեռանկարում հակառակն է ճիշտ», – գրել է նա «The Economist» թերթի հոդվածում։
Նա կոչ է արել սպասել «Ռուսաստանի ռազմավարական դիրքի թուլացմանը»։