Կյանքից հեռացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը

Ուգանդայի Տորո թագավորության Օյո Նիմբա Կաբամբա Իգրու Ռուկիդի 4-րդ թագավորն է մահացել 34 տարեկան հասակում, հայտարարել է թագավորության վարչապետը։

Միապետը մահացել է հինգշաբթի օրը։ Մահվան պատճառը չի բացահայտվել։ Ուգանդայի կառավարության նախարարը վերջերս հայտնել է, որ թագավորը բուժում է ստանում Միացյալ Նահանգներում։

Օյո Նիմբան դարձել է Տորոյի թագավոր 1995 թվականի սեպտեմբերի 12-ին՝ հոր մահից հետո, երբ նա ընդամենը երեք տարեկան է եղել։ Նա աշխարհի ամենաերիտասարդ իշխող միապետն է եղել։ Չնայած Ուգանդան հանրապետություն է, երկրում պահպանվում են ավանդական միապետությունները։ Նրանց քաղաքական իշխանությունը հիմնականում խորհրդանշական է, բայց նրանք պահպանում են զգալի մշակութային և սոցիալական ազդեցություն։

Տորոյի վարչապետի խոսքով՝ թագավորը ամուսնացած չի եղել, բայց թողել է ժառանգորդ, որը ապահովել է գահի իրավահաջորդությունը։

Leave a comment