Նոր Երզնկայում «Հյունդայ»-ը բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր

Նոր Երզնկայում «Հյունդայ»-ը բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ նրանց՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment