«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում

Capology-ն ներկայացրել է ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Առաջատարներն են թիմի նորեկ Ռոդրին և իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որոնց տարեկան աշխատավարձը կազմում է 31,250,000 եվրո (մինչև հարկերի վճարումը)։

Ամառային նորեկների ժամանումը զգալիորեն փոխել է ակումբի ֆինանսական կառուցվածքը։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոդրիից բացի, լավագույն տասնյակում տեղ են գտել ևս երկու նորեկներ։ Գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին 8-րդն է՝ տարեկան 15,630,000 եվրո աշխատավարձով, իսկ անգլիացի վինգեր Էնթոնի Գորդոնը հայտնվել է 9-րդ տեղում ու կստանա 15,000,000 աշխատավարձ։

Առաջատարներին հաջորդում են բրազիլացի Ռաֆինյան (20,840,000 եվրո), ֆրանսիացի Ժյուլ Կունդեն (19,550,000 եվրո) և գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը (18,230,000 եվրո), որը 2026/27 մրցաշրջանը վարձավճարով անցկացնելու է Ամստերդամի «Այաքսում»։

Թոփ-10-ում են նաև նիդերլանդցի Ֆրենկի Դե Յոնգը (18,020,000 եվրո), իսպանացիներ Պեդրոն (16,000,000) և Դանի Օլմոն (14,000,000)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment