Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. լուսանկարներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած:
Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:
Shamshyan.com-ն էլ հաղորդում է, որ ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։