Էջմիածնում մեկնարկեց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը

https://arm.sputniknews.ru/20260828/ejmiatsnum-meknarkec-katvoghikvosi-ev-6-episkvopvosneri-gvortsvov-datakan-nisty-106226484.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106226568_222:0:1662:1080_1920x0_80_0_0_1685e9bf3860de27ce1ebe5023283014.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կաթողիկոս, դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, կաթողիկոս, դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վեհափառի աջակիցները Արման Սարոյանին դատարանի բակում դիմավորեցին «ամոթ», «տիրադավ» վանկարկումներով։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կաթողիկոսն ու եպիսկոպոսները նիստին չեն ներկայանալու։

«Փոխարենը» դատարան եկավ կարգալույծ արված՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը, որը հունվարի 10–ն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար հենց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 27–ին կարգալույծ արեց նրան։ Ըստ էության, հենց այս կարգալուծության հանգամանքն է դատական այս ամբողջ գործընթացի պատճառը դարձել։ Նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (ներկայում՝ Արման Սարոյան) կարգալույծ անելն է որակվել որպես դատական ակտի կատարման խոչընդոտում։

Վեհափառի աջակիցները Արման Սարոյանին դատարանի բակում դիմավորեցին «ամոթ», «տիրադավ» վանկարկումներով։

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Leave a comment