Երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին Հայաստանից հնչող հայտարարությունները հույզեր են առաջացնում. Լավրով

Երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին Հայաստանից հնչող հայտարարությունները հույզեր են առաջացնում. Լավրով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապված իրավիճակի վերաբերյալ «հույզեր են առաջացնում»։ Ավելին, նախարարը համոզված է, որ նման հարցերը, այդ թվում՝ երկաթուղու կառավարման փոխանցումը երրորդ երկրներին, պետք է «կարգավորվեն գործընկերոջ հետ», այլ ոչ թե «դրվի հանրային քննարկման»։

«Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև։ Կարելի է քննարկել հայերին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո է», – նշել է Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։

Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստանի պահանջները Ռուսաստանից՝ 2 մլրդ դոլար «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի գծով պարտքի վճարման վերաբերյալ։ Նրան զարմացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին:

Հայաստանում երկաթուղին իրավաբանորեն Հանրապետության կառավարության սեփականությունն է, սակայն այն փոխանցվել է ՀԿԵ-ի («Ռուսական երկաթուղիների» դուստր) կառավարմանը: Պայմանագիրը կնքվել է 2008 թվականին և նախատեսված է 30 տարով։

Leave a comment