Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերի նախարարին

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ շրջանակում տեխնիկական կանոնակարգման հարցեր է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերի նախարար Ալեքսանդր Սուբբոտինի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է Երևանում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Leave a comment