Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող Poland Open միջազգային մրցաշարում:

Մրցաշարի հաղթող են դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձել արծաթե մեդալակիր, իսկ Հրաձյա Պողոսյանն (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մրցաշարին մասնակցել են նաև Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Տերտերյանը պարտություն է կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Poland Open-ին կմասնակցեն նաև ազատ ոճի հայ ըմբիշները:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment