Հասարակություն
28.08.2026 | 13:25
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կհանդիսանա ԿԳՄՍ նախարարությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նախարարը պարզաբանել է, որ կսահնանվի է աշխատանքի հստակ բաժանում։
«Բովանդակությանն առնչվող բոլոր գործառույթները կենտրոնանում են ԿԳՄՍ նախարարության տիրույթում։ Վարչատնտեսական գործառույթներ ամբողջությամբ կմնան մարզպետների աշխատակազմերում։ Նախարարությունում արդեն իսկ հաստատվել է կառուցվածքային փոփոխությունների առաջին փուլը․ նախատեսվում է ունենալ մարզային համակարգողներ, ինչպես նաև մեծածավալ թվայնացման միջոցով բարձրացնել հանրակրթության կառավարման արդյունավետությունն ու որակը»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան