Փրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվել է 15 ուղղաթիռ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նեպալի իշխանությունները հեղեղումների ընթացքում 3253 մարդու են փրկել։ Այս մասին հայտնում է «Ratopati»–ն՝ հղում անելով Նեպալի կառավարության ներկայացուցիչ Սասմիտ Պոհարելին։
«Չորեքշաբթի Բհոտե-Կոսի և Տրիշուլի գետերի հեղեղումներից հետո 3253 մարդ է փրկվել»,-նշում է լրատվամիջոցը։
Փրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվել է 15 ուղղաթիռ։ Բացի այդ, չորս ուղղաթիռ սննդամթերք և անհրաժեշտ այլ նյութեր են հասցրել տուժած շրջաններ։
Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։