Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը

Հասարակություն

28.08.2026 | 13:02

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն 215 հազար դրամի վնասը։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում սպորտային ծառայություններ մատուցող ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 մլն 215 հզր 529 ՀՀ դրամի վնասը»,- ասված է  ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment