Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում զենքի հարց չի քննարկվել. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260828/gazaji-shurj-banakcutjunneri-yntacqum-zenqi-harc-chi-qnnarkvel-hamas-i-nerkajacucich-106213206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

համաս, զենք, գազայի հատված

համաս, զենք, գազայի հատված

Բաժանորդագրվել

Համադը նշել է` զենքի հարցի լուծումը կապված է նաև զինված խմբավորումների գործունեության դադարեցման և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերման հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ներկայացուցիչ Ղազի Համադը հայտարարել է, որ Գազայի շուրջ վերջին բանակցությունների շրջանակում զենք հանձնելու հարց չի քննարկվել, իսկ ծանր սպառազինության հնարավոր պահպանումը պետք է իրականացնի պաղեստինյան ազգային հանձնաժողովը։

«Մենք բանակցությունների ընթացքում չենք քննարկել զենքը հանձնելու հարցը։ Նման փուլ չկա։ Խոսքը որոշակի վայրում զենքի պահպանման մասին է, և այն պետք է պահպանի պաղեստինյան ազգային հանձնաժողովը, ոչ թե օտարերկրյա կողմը»,- հայտարարել է Համադը թուրքական «Aydınlık»–ին։

Նրա խոսքով՝ սպառազինության հարցը կապված է համաձայնագրի առաջին փուլի պայմանների կատարման, Գազայում պաղեստինյան ազգային հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի և Գազայի հատված մտնող միջազգային ուժերի խնդիրների հստակեցման հետ։

Համադը նշել է, որ զենքի հարցի լուծումը կապված է նաև զինված խմբավորումների գործունեության դադարեցման և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերման հետ։

Այս պայմանները կատարելուց հետո, նրա խոսքով, պետք է սկսվեն նոր բանակցություններ՝ ծանր սպառազինության վերաբերյալ հետագա գործողությունների ժամկետների, ցանկի և կարգի մասին։

Միաժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելը դեռ դրական պատասխան չի տվել այս ճանապարհային քարտեզին և շարունակում է ռազմական գործողությունները Գազայում։

Հիշեցնենք` Գազայի հատվածում պատերազմի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերվեց 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ և ամրագրվեց հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած գագաթնաժողովում։ Այն նախատեսում էր կրակի դադարեցում, Գազայում պահվող պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակման դիմաց, մարդասիրական օգնության ավելացում և իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում։

Պայմանավորվածությունները չեն կատարվել, քանի որ կողմերի դիրքորոշումները տարբերվում են առաջին հերթին հետագա քայլերի հերթականության հարցում։

Leave a comment