2025-ին մեկնարկել են ամբուլատոր օղակի շինարարական աշխատանքները. Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական համակարգի համար պատմական և շրջադարձային է համարում 2025 թվականը: Աայս մասին Ավանեսյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում:
«2025 թվականի դեկտեմբերին ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, հունվարի 1-ից համակարգը գործարկվեց, արդեն 1.5 ամիս է՝ այն հաջողությամբ աշխատում է, ծառայում է մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, վերականգնմանը և ամենակարևորը՝ կյանքերը փրկելուն»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ 2025 թվականին մեկնարկել են նաև ամբուլատոր օղակի շինարարական աշխատանքները:
«Այն շատ մեծ որակական փոփոխություն է բերելու: Առաջին փուլով 29 ամբուլատորիաների շինարարությունները տարբեր փուլում են գտնվում, 2026 թվականից կսկսեն հանձնվել շահագործման»,- նշեց Ավանեսյանը: