https://arm.sputniknews.ru/20260828/ukrainaji-zinuzhy-nvor-harvatsner-e-hascrel-rusastani-taratsqin-inch-e-hajtni-ajs-zhamin-106212608.html
Ուկրաինայի զինուժը նոր հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին․ ի՞նչ է հայտնի այս ժամին
Ուկրաինայի զինուժը նոր հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին․ ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T12:35+0400
2026-08-28T12:35+0400
2026-08-28T12:36+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
տուժածներ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106201085_0:120:1280:840_1920x0_80_0_0_72c198205ae74391ff7379713089e112.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ՌԴ Յարոսլավլի մարզում 1 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։«Հետ ենք մղել թշնամու առավոտյան հարձակումը։ Ոչնչացվել են թշնամու բոլոր 67 անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել։ Միջհամայնքային ավտոբուսի վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Եվս 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերում ենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը»,- Telegram-յան ալիքում գրել է Եվրաևը։Բացի այդ, վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և առևտրի օբյեկտներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարվում են։Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևն իր հերթին հայտնել է, որ բնակելի շենքի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։«ԱԹՍ-ի հարվածից հինգհարկանի բազմաբնակարան շենք է վնասվել.․․ Հրաշք է, որ ընդամենը երկու մարդ է տուժել։ Նախնական տվյալով` տարեց մի կին գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, մեկ տղամարդու մեջքն էլ վնասվել է բեկորներից։ Եվս երկուսը ստացել են աննշան վնասվածքներ և հրաժարվել հոսպիտալացումից»,- Telegram-յան ալիքում նշել է Ռազվոժաևը։Բացի բնակելի շենքից, վնասվել են մանկապարտեզի երկու մասնաշենք և 15 ավտոմեքենա։ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել։«Անցած գիշերվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով օգոստոսի 27-ի 20:00-ից մինչև օգոստոսի 28-ի 8:30-ը, ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Տամբովի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի երկնքում 512 ուկրաինական ԱԹՍ են խոցել»,-ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106201085_0:0:1280:960_1920x0_80_0_0_f8ba9dfdc9da0479034aad1d5401a399.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, մահ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, մահ
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ՌԴ Յարոսլավլի մարզում 1 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։
«Հետ ենք մղել թշնամու առավոտյան հարձակումը։ Ոչնչացվել են թշնամու բոլոր 67 անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել։ Միջհամայնքային ավտոբուսի վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Եվս 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերում ենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը»,- Telegram-յան ալիքում գրել է Եվրաևը։
Բացի այդ, վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և առևտրի օբյեկտներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարվում են։
Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևն իր հերթին հայտնել է, որ բնակելի շենքի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։
«ԱԹՍ-ի հարվածից հինգհարկանի բազմաբնակարան շենք է վնասվել.․․ Հրաշք է, որ ընդամենը երկու մարդ է տուժել։ Նախնական տվյալով` տարեց մի կին գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, մեկ տղամարդու մեջքն էլ վնասվել է բեկորներից։ Եվս երկուսը ստացել են աննշան վնասվածքներ և հրաժարվել հոսպիտալացումից»,- Telegram-յան ալիքում նշել է Ռազվոժաևը։
Բացի բնակելի շենքից, վնասվել են մանկապարտեզի երկու մասնաշենք և 15 ավտոմեքենա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել։
«Անցած գիշերվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով օգոստոսի 27-ի 20:00-ից մինչև օգոստոսի 28-ի 8:30-ը, ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Տամբովի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի երկնքում 512 ուկրաինական ԱԹՍ են խոցել»,-ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։