Արժութային շուկայի թրեյդերները մեծացնում են հեջավորումը՝ պատրաստվելով դոլարի հետագա ամրապնդմանը՝ Ջեքսոն Հոուլի սիմպոզիումում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Քևին Ուորշի կարևոր ելույթից առաջ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, ամերիկյան արժույթն արդեն վերականգնել է ավելի վաղ կրած կորուստների կեսը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի անցյալ շաբաթ կատարած անսպասելի քայլից հետո, երբ նա հանդես եկավ պարտատոմսերի շուկային աջակցելու դիրքորոշմամբ։ Հոդվածում նշվում է, որ դա վատթարացրել էր ներդրողների տրամադրությունները դոլարի նկատմամբ։
Bloomberg-ի տվյալներով՝ օպցիոնների հոսքերի դինամիկան և շուկայի մասնակիցների դիրքերը ցույց են տալիս, որ թրեյդերներն ապահովագրվում են դոլարի հետագա վերականգնման հնարավորությունից։ Նրանք հեջավորում են ռիսկերն այն դեպքում, եթե Ուորշը կոշտ դիրքորոշում որդեգրի կամ կրկին հայտարարի, որ ԴՊՀ-ն պետք է կենտրոնանա դրամավարկային քաղաքականության վրա և չմիջամտի բյուջետային ու հարկաբյուջետային քաղաքականության հարցերին։