Անհետ կորած է համարվում 1000 մարդ, որոնց թվում բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ կան։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նեպալում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 475-ի։ Այս մասին հայտնում է «Kathmandu Post» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 469 զոհի մասին։
Անհետ կորած է համարվում հազար մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ։
Փրկարարական գործողությունները դադարեցվել են, քանի որ Նեպալի և Չինաստանի սահմանին սողանքից հետո առաջացած լիճը սկսել է դուրս գալ ափերից։ Մարդիկ փախչում են դեպի բարձրադիր վայրեր։
Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։